ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ապօրինի ջրօգտագործման դեպքեր՝ Արարատի և Արմավիրի մարզերում

Ապօրինի ջրօգտագործման դեպքեր՝ Արարատի և Արմավիրի մարզերում

Ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են խախտումներ։ 
 
ԲԸՏՄ-ի փոխանցմամբ՝ Արարատի մարզում պանելների արտադրությամբ և քարի վերամշակմամբ զբաղվող «Իզիպանել» ՍՊԸ-ն տարածքում առկա գրունտային ստորերկրյա ջրերից կատարել է ապօրինի ջրառ՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն:
 
Արմավիրի մարզում «Տնկարան» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տարածքի խորքային հորից արտադրական և ոռոգման նպատակով իրականացվել է ապօրինի ջրառ՝ նույնպես առանց համապատասխան թույլտվության։
 
ԲԸՏՄ Արարատի և Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով ապօրինի ջրօգտագործումները կասեցվել են։
 
Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։

  • Կիսվել: