չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ապամոնտաժվում են Օղակաձև զբոսայգում տարիներ առաջ տեղադրված ինքնակամ սրճարանային կառույցները

Ապամոնտաժվում են Օղակաձև զբոսայգում տարիներ առաջ տեղադրված ինքնակամ սրճարանային կառույցները

Ապամոնտաժվում են Օղակաձև զբոսայգու երրորդ հատվածում տարիներ առաջ տեղադրված ինքնակամ սրճարանային կառույցները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
 
Աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի, որոշ դեպքերում նաև՝ հենց ապօրինություն կատարած քաղաքացիների ուժերով:
 
Համայնքային սեփականության կանաչ գոտիներում գտնվող անօրինական բոլոր շինություններն ապամոնտաժվելու են:
 
Հաջորդիվ համայնքը կնախաձեռնի տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը՝ դրանք վերադարձնելով քաղաքի բնակիչներին:

  • Կիսվել: