շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Անտառապահը կրակել է կնոջ վրա, ով փորձում էր ապօրինաբար ծառ կտրել

Անտառապահը կրակել է կնոջ վրա, ով փորձում էր ապօրինաբար ծառ կտրել

Հոկտեմբերի 22-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է հնչել, թե կրակել են, օգնության կարիք կա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, 56-ամյա անտառապահ տղամարդը իր պահաբաժնի տարածքում նկատելով, որ մի կին փորձում է ապօրինի հատել ծառեր, իր մոտ եղած որսորդական հրացանից նախազգուշական կրակ է արձակել՝ կանխելով ծառահատումը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում անտառապահը ներկայացրել է որսորդական հրացանը և երկու փամփուշտ: Նա հայտնել է, որ զենքը պատկանել է հանգուցյալ հորը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

  • Կիսվել: