Անշարժ գույքը գնել եմ շուկայական արժեքին համապատասխան, հիպոտեկային վարկով` 20 տարով. Կոնջորյան
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է Hetq.am-ի հոդվածին, որը վերաբերում է իր կողմից շուկայականից էական ցածր գնով առանձնատուն գնելուն` Կոտայքի մարզի Առինջ գյուղում:
Սոցցանցի իր էջում Կոնջորյանը, մասնավորապես, նշել է. «Զանգել են կառուցապատող ընկերություն, հարցրել այս պահին տան շուկայական գինը, հետո այդ գինը տարածել են մեկուկես տարի առաջ գնած իմ տան վրա և ստացել աստղաբաշխական թիվ: Կոծկել են հենց կառուցապատող ընկերության ֆեյսբուքյան էջում դրված շուկայական արժեքների էական նվազ թվերը, որոնք առաջարկվել են բոլոր գնորդներին: Բոլորը գիտեն, որ կառուցապատման ընթացքում անշարժ գույքի արժեքը շատ ավելի ցածր է, քան կառուցման ավարտից հետո:
Անշարժ գույքը գնել եմ շուկայական արժեքին համապատասխան, հիպոտեկային վարկով` 20 տարով, Առինջ գյուղում»:


