կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Անհրաժեշտ է մի քանի կարգի արյան խմբաքանակ․ Արյունաբանական կենտրոն

Անհրաժեշտ է մի քանի կարգի արյան խմբաքանակ․ Արյունաբանական կենտրոն

Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը  արյան անհրաժեշտ խմբաքանակների համալրման համար դիմում է քաղաքացիների օգնությանը։
«Հարգելի՛ հայրենակիցներ, Արյունաբանական կենտրոնի Արյան բանկում շարունակվում է արյան անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը: Առավել անհրաժեշտ են ստորև նշված արյան խմբերը.
 
O(I) rh- (1-ին բացասական),
 
B(III) RH+ (3-րդ դրական)
 
B(III) rh- (3-րդ բացասական),
 
AB(IV) RH+ (4-րդ դրական),
 
AB(IV) rh- (4-րդ բացասական):
 
Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը, սակայն խնդրում ենք առաջնահերթ մոտենալ արյան նշված կարգերն ունեցող անձանց»,- ասված է Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի Ֆեյսբուքի գրառման մեջ:
 
Արյունատվության հակացուցումները՝  https://blood.am/arm/blood-donors/information
 
Հեռ. 010-28-38-23
 
Երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-ից մինչև 13:00:
 
Խնդրում ենք մոտենալ անձնագրով:

  • Կիսվել: