հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անհետ կորած քաղաքացիներին հայտնաբերելուց հետո որոնողական աշխատանքները կշարունակվեն․ Կոստանյան

Անհետ կորած քաղաքացիներին հայտնաբերելուց հետո որոնողական աշխատանքները կշարունակվեն․ Կոստանյան

Հնարավոր չէ ասել, թե փրկարարները երբ կկարողանան հասնել «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի էպիկենտրոնին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Քանի որ կա շենքի փլուզման վտանգ, այն կարծում եմ՝ կապամոնտաժվի։ Ընթացքում տարածքի մաքրման աշխատանքներ կարվեն, որպեսզի մեր ուժային կառույցների գործընկերները կարողանան իրենց գործողություններն իրականացրել։ Անհետ կորած քաղաքացիներին հայտնաբերելուց հետո որոշակի ժամանակահատված որոնողական աշխատանքները կշարունակվեն, որովհետեւ գուցե լինի մարդ, որը փլատակներում է, սակայն իրենցից տեղեկություն չունենք»,- նշեց նա։

Կոստանյանի խոսքով՝ ծխահարված եւ վնասվածք ստացած փրկարարներ եղել են միայն առաջին օրը՝ կապված հրդեհի ծավալների հետ։ Բոլորը ստացել են բուժօգնություն եւ վերադարձել շարքեր։

  • Կիսվել: