հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անհետ կորած համարվող քաղաքացու որոնումները շարունակվում են նույն ինտենսիվությամբ. ԱԻՆ մամուլի խոսնակ

Անհետ կորած համարվող քաղաքացու որոնումները շարունակվում են նույն ինտենսիվությամբ. ԱԻՆ մամուլի խոսնակ

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ այսօր ճեպազրույց նախատեսված չէ՝ իրավիճակի փոփոխության բացակայության պատճառով։
 
«Անհետ կորած համարվող քաղաքացու որոնումները շարունակվում են նույն ինտենսիվությամբ։
 
Շարունակում ենք աշխատել արտակարգ ռեժիմով, և ցանկացած նոր տեղեկատվության պարագայում կապ կհաստատեմ գործընկերներիս հետ»,- Ֆեյսբուքում գրել է նա։

  • Կիսվել: