Անհարմարություններից խուսափելու համար տրանսպորտային քարտերը ձեռք բերելուց հետո դրանք լիցքավորել նախապես. Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հորդորում է՝ անհարմարություններից խուսափելու համար տրանսպորտային քարտերը ձեռք բերելուց հետո դրանք լիցքավորել նախապես:
Սա կարևոր է, քանի որ լիցքավորման ակտիվացման համար որոշակի ժամանակ է պահանջվում:
Քարտերը նախապե՛ս հնարավոր է լիցքավորել
Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով
transport.yerevan.am կայքի միջոցով
Telcell տերմինալների միջոցով
Telcell սպասարկման կետերում
Մետրոյի կայարաններում՝ գանձապահների օգնությամբ:



