երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Անձնագրում հայկական կնիքի պատճառով ռուս լրագրողը «արգելափակվել» է ադրբեջանական անցակետում

Անձնագրում հայկական կնիքի պատճառով ռուս լրագրողը «արգելափակվել» է ադրբեջանական անցակետում

Великий Новгород.ру -ի լրատվական գործակալության թղթակից Յուլյա Գոնչարենկոն իր հոդվածում պատմել է Ադրբեջան կատարած այցի մասին:

Մինչ այդ Հայաստան այցելած լրագրողի անձնագրում առկա հայկական կնիքը խնդիրներ է առաջացրել անցակետում: Գոնչարենկոն պատմել է.«Այն, որ հայկական կնիքն այստեղ ոչ մի լավ բան չէր խոստանում, արդեն պարզ էր: Բայց համացանցում վստահեցնում են, որ Հայաստանում եղած զբոսաշրջիկներին, այնուամենայնիվ, թողնում են Ադրբեջան: Իրականում մեզ  չորսիս էլ՝ 2 մեծահասակ և 2 երեխա, միանգամից կանգնեցրին»:

Ադրբեջանցի սահմանապահները լրագրողից հետաքրքրվել են, թե Հայաստանում իրենք որտեղ են ապրել և իմացել, որ նրանք միայն Երևանում են եղել: Այնուհետ նրանց բաց են թողել` զգուշացնելով, որ երբեք չմեկնեն Ղարաբաղ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: