շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Անձամբ հետևելու եմ, որ վանդալիզմի ակտ գործած անձնավորությունը պատժվի օրենքի ողջ խստությամբ. Սանդիկով

Անձամբ հետևելու եմ, որ վանդալիզմի ակտ գործած անձնավորությունը պատժվի օրենքի ողջ խստությամբ. Սանդիկով

Ազգային ժողով պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը սոցցանցի իր էջում գրառում էկատարել՝ անդրադառնալով Գրիբայեդովի արձանին. «Մարտնչող անգրագիտությունը սահմաններ չունի։ Անձամբ հետևելու եմ, որ վանդալիզմի ակտ գործած անձնավորությունը պատժվի օրենքի ողջ խստությամբ։ “Ռադիկալդեբիլիզմ” տերմին առաջադրելու ժամանակն է»։

Հիշեցնենք, որ Գրբոյեդովի արձանը կարմիր ներկով ներկել էր ակտիվիստ Շահեն Հարությունյանը ի պատասխան ռուսական Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու բակում Գարեգին Նժդեհի հուշատախտակի պղծման, այնուհետ ապամոնտաժման։ Նշենք, որ ժամեր անց Երևանի Կենտրոն թաղապետարանի ջանքերով Գրբոյեդովի արձանը մաքրվեց ներկից։

  • Կիսվել: