ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Անդրեա Վիկտորինն այցելել է Զինվորի տուն

Անդրեա Վիկտորինն այցելել է Զինվորի տուն

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է Զինվորի տուն:

ԵՊԲՀ համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը ԵՄ դեսպանին ծանոթացրել են տղաների բուժման, վերականգնման պայմաններին, ներկայացրել, թե սոցիալական, կրթական ու մշակութային ինչ ծրագրեր են այստեղ իրականացվում:

Անդրեա Վիկտորինը ներկա է եղել նաև Զինվորի տանն անցկացվող կինոդասընթացներից մեկին:  

Անդրեա Վիկտորինն առաջարկել է հետագայում քննարկել մասնագիտական վերապատրաստումների և այլ համատեղ ծրագրեր:

  • Կիսվել: