երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Անցկացվել է «Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը սողանքի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն

Անցկացվել է «Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը սողանքի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն

Համաձայն Վայոց ձորի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2024թ. հիմնական միջոցառումների պլանի՝ սույն թվականի մայիսի 22-ին Վայոց ձորի մարզում անցկացվեց «Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը սողանքի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն։
 
Ուսումնավարժությունը ղեկավարում էր Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը։ Ուսումնավարժության շտաբի պետն էր Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը։ Մասնակցում էին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական և ոստիկանության մարզային վարչությունների ծառայողները, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմն ու աշխատակիցները, մարզի արտակարգ իրավիճակների և տարհանման հանձնաժողովը, Վայոց ձորի մարզի Չիվա բնակավայրի վարչական ղեկավարը։
 
Նմանատիպ շտաբային ուսումնավարժությունները նպատակ են հետապնդում ստուգել մարզի ղեկավար կազմի պատրաստականությունն արտակարգ իրավիճակների սպառնալիքի և ծագման դեպքում և «Արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի բնակչության պաշտպանության» պլանի իրատեսությունը, միևնույն ժամանակ կատարելագործել ուսումնավարժությունում ընդգրկված մարմինների ղեկավար կազմի ունակություններն ու փոխհամագործակցության իրականացումը սողանքների սպառնալիքի և առաջացման դեպքում, ինչպես նաև ուժերի գործնական հմտությունները փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում:
 
Ուսումնավարժությունը մեկնարկեց մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի կողմից մասնակիցների ազդարարումով: Ընթացքում իրականացվեցին ծառայությունների, համայնքի ուժերի ու միջոցների պատրաստականության բերման միջոցառումներ, նախապատրաստվեցին զեկույցներ:
 
Մարզպետի մոտ կայացած հավաքի ժամանակ մասնակիցները հանդես եկան զեկույցներով՝ ներկայացնելով միջանկյալները, իրականացված նախապատրաստական և կանխարգելիչ միջոցառումները։
 
Շտաբային ուսումնավարժության ընթացքում ակտիվ քննարկումներ տեղի ունեցան վարքականոնների, առկա խնդիրների, մտահղացումների և միջոցառումների կազմակերպման և իրագործման շուրջ։
 
Այնուհետև մասնակիցները փորձեցին իրենց զեկույցներով և քննարկումների միջոցով առաջադրված խնդիրներին իրավիճակին համապատասխան լուծումներ ներկայացնել։
 
Շտաբային ուսումնավարժության ավարտին տեղի ունեցավ հարց-պատասխան, կատարված աշխատանքների և արդյունքների վերլուծություն։
 
Ամփոփելով ուսումնավարժության արդյունքները՝ մասնակիցները կարևորեցին նմանատիպ համատեղ ուսումնավարժությունների շարունակականությունը և արդյունավետությունը՝ մատնանշելով հատկապես գործընկեր կառույցների հետ փոխհամագործակցությունը:

  • Կիսվել: