շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անահիտ Մանասյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Անահիտ Մանասյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

«Հարգելի Տատյանա Նիկոլայի,

Խորապես ցնցված եմ անմեղ կյանքեր խլած սարսափելի ողբերգության լուրից:

Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում, մարդկանց թիրախավորելու ցանկացած փորձ:

Այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը և իմ ցավակցությունը հայտնում այս մեծ ողբերգության զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: