ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անահիտ Հարությունյանը համատեղության կարգով նշանակվել է Ջամայկայում ՀՀ դեսպան

Անահիտ Հարությունյանը համատեղության կարգով նշանակվել է Ջամայկայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Անահիտ Հարությունյանին Ջամայկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանին, համատեղության կարգով, նշանակել Ջամայկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Օտտավա)»,- ասված է նախագահի հրամանագրում:

  • Կիսվել: