ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին. օրակարգը հայտնի է

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին. օրակարգը հայտնի է

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Մարիան Քլարկ–Հաթինգին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև երկար տարիների համագործակցությունը և հետագա համատեղ անելիքները: Հարկ է նշել, որ անկախության տարիներից ի վեր` հիմնադրամը մշտապես աջակցել է, մասնավորապես իմունականխարգելման, մանկական տրավմատիզմի, մոր և մանկան առողջության պահպանմանը վերաբերող ծրագրերին, իսկ վերջին տարվա ընթացքում օժանդակությունն ուղղված է եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին:

 

նկար

 

նկար

  • Կիսվել: