շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ամուսնուս ձեռքը բաց չեմ թողնի երբեք. Անի Ղազարյանը թատրոնից ազատման դիմում է գրել

Ամուսնուս ձեռքը բաց չեմ թողնի երբեք. Անի Ղազարյանը թատրոնից ազատման դիմում է գրել

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի կինը՝ դերասանուհի Անի Ղազարյանը, իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Մհեր Մկրտչյան թատրոնից ազատման դիմում է գրել:

«Ազատման դիմում գրեցի:

Դժվար էր, ծանր, բայց բարոյական, ու էդպես կլինի միշտ ՝ ամուսնուս ձեռքը բաց չեմ թողնի երբեք:
Հ.Գ. կներես Մուշեղիչ... մի օր ամեն ինչ լավ կլինի....»,-նշել է նա:

Նշենք, որ այս տարվա հունիսին, Երևանի քաղաքապետարանի որոշմամբ, լուծարվել է Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը, որը զբաղեցնում էր «Իշխանություն» և «Իշխանություն 2» ֆիլմերի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր դերասան Լևս Դավթյանը, որ աշխատում էր Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում, ևս ազատման դիմում է գրել։

 

  • Կիսվել: