ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
ԱՄՆ դեսպանը Լոռու մարզպետին է փոխանցել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված օգնությունը

ԱՄՆ դեսպանը Լոռու մարզպետին է փոխանցել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված օգնությունը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը հանդիպեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ՝ Վանաձորում և հարակից համայնքներում ապաստանած Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

«ԱՄՆ Եվրոպական հրամանատարության «Մարդասիրական աջակցության ծրագրի» կողմից ֆինանսավորված օգնության շրջանակներում տրամադրվել է մանկական սնունդ, տակդիրներ, հիգիենայի և այլ պարագաներ»,- ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: