շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՄՆ դեսպանությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը նշում են Երիտասարդների միջազգային օրը

ԱՄՆ դեսպանությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը նշում են Երիտասարդների միջազգային օրը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ մեկտեղ կազմակերպում են միջոցառում նվիրված Երիտասարդների միջազգային օրվան, որը տեղի կունենա օգոստոսի 12-ին` ժամը 16։00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում։

Հայ-ամերիկյան հարաբերությունների հիմքում գործընկերությունն ու ընդհանուր արժեքներն են։ Այս բարեկամական ոգով էլ Միացյալ Նահանգները խթանում է կապերը երկու երկրների ժողովուրդների միջև և աջակցում երիտասարդներին՝ դառնալ առաջնորդ ու նորարարությունների առաջամարտիկ իրենց համայնքներում։ Երիտասարդները մեր ապագան են, իսկ մարդը ամենաարժեքավոր ռեսուրսն է թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում։

Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը կլինեն բանախոսներ ԱՄՆ դեսպանատնից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, Հայաստանի ամերիկյան համալսարանից, նաև ելույթներ կունենան Խաղաղության կորպուսի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ գործակցող և ԱՄՆ հանրային դիվանագիտության ծրագրերին մասնակցած ակնառու երիտասարդական առաջնորդներ։

Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումն ուղղիղ հեռարձակմամբ կներկայացվի ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

  • Կիսվել: