շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ դեսպանության թիմն աջակցում է Հայաստանում գենդերային բռնության կանխարգելման և արձագանքման ծրագրերին (լուսանկարներ)

ԱՄՆ դեսպանության թիմն աջակցում է Հայաստանում գենդերային բռնության կանխարգելման և արձագանքման ծրագրերին (լուսանկարներ)

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ դեսպանության ներկայացուցիչները նոյեմբերի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի և պետական ու քաղաքացիական հասարակության այլ գործիչների հետ մասնակցեցին Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և Եվրոպական Միության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված համաժողովին՝ նվիրված գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյա ամենամյա միջազգային քարոզարշավի մեկնարկին։

Դեսպանության թիմը ուրախ է աջակցել Կանանց իրավունքների խորհրդի և վերջինիս գործընկերների աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանում գենդերային բռնության կանխարգելման և արձագանքման ծրագրերին։

Մենք երախտապարտ ենք այն ակտիվիստներին, որոնք պայքարում են գենդերային բռնության դեմ և ջանքեր գործադրում ժողովրդավարության խթանման, մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության ու արդարության ապահովման հարցերում։

 

  • Կիսվել: