հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ամառային դպրոց` Ազգային ժողովում, մասնակցելու համար ներկայացնել բարձր առաջադիմության թերթիկ․ Զարուհի Բաթոյան

Ամառային դպրոց` Ազգային ժողովում, մասնակցելու համար ներկայացնել բարձր առաջադիմության թերթիկ․ Զարուհի Բաթոյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջի միջոցով հայտնում է «Ամառային դպրոցի» մասին, որը կզմակերպում է Ազգային ժողովը։

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն օգոստոսի 22-ից ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար կազմակերպում է երկշաբաթյա անվճար ամառային դպրոց, որտեղ կդասավանդվեն քաղաքագիտական, հասարակագիտական առարկաներ: Դասերի ընթացքում պատգամավորների և մի շարք գերատեսչությունների ղեկավարների հետ կկազմակերպվեն հանդիպումներ, կապահովվի հետաքրքիր, գիտելիքով ու տեղեկատվությամբ հագեցած դասընթաց։
Դպրոցի հանդիսավոր փակմանը մասնակիցները կստանան հավաստագրեր:
«Ամառային դպրոցի» դասընթացներին կարող են մասնակցել Ազգային ժողովի կողմից հայտարարված մրցույթի հաղթողները:
 Մրցույթի պայմաններն են՝
1. Ներկայացնել համապատասխան փաստաթղթեր՝ առաջադիմության թերթիկ՝ բարձր առաջադիմության, ավարտական դասարան տեղափոխվելու վերաբերյալ, ինչպես նաև ծննդյան վկայական կամ անձնագիր:
2. Մեկ համակարգչային էջի սահմանում շարադրված մոտիվացիոն նամակ՝ «Ինչո՞ւ հենց ես պետք է մասնակցեմ «Ամառային դպրոցին»» խորագրով:
3. Մեկուկես էջի սահմանում էսսե՝ «Ի՞նչ կփոխեի իմ երկրում» վերնագրով:
Հայտերն ընդունվում են մինչև 2022թ․ օգոստոսի 18-ը
[email protected]
էլեկտրոնային հասցեով»,–գրել է նա:

  • Կիսվել: