շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում այսօր քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ ստեղծված իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Հավաքված քաղաքացիները պնդում են, որ պետք է անհապաղ դադարեցնել շինարարական աշխատանքները:

Նշենք, որ բողոքի գործողություններին նաեւ անչափահասներ են մասնակցում, միջադեպ տեղի ունեցավ նրանց եւ ոստիկանների միջեւ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որն առավել հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։

Նշենք նաեւ, որ երեկ եւ այսօր բնակիչների ու ոստիկանների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել։ Այսօր ավելի վաղ բերման էր ենթարկվել 4 քաղաքացի:

 

  • Կիսվել: