ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է Փաշինյանի կորտեժի կողմից վթարված կնոջ գործով (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է Փաշինյանի կորտեժի կողմից վթարված կնոջ գործով (տեսանյութ)

Հայտնի է դարձել, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնայնը դիմել է ՀՀ քննչական կոմիտեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին մահվան ելքով վթարի ենթարկելու դեպքով եւ հետաքրքրվել քրեական գործի ընթացքի մասին, գրում է ArmLur.am-ը:

Արդյունքում, քննչական կոմիտեն պատասխանել է ԱԺ նախագահին, թե քրեական գործով ինչ քայլեր են արել եւ ինչ փուլում է քրեական գործը: Այս պատասխանը ԱԺ նախագահը ուղարկել է Գերմանիայի Բունդեսթագին:

Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին մահվան ելքով վթարի ենթարկելու դեպքն այնքան է անհանգստացրել միջազգային կառույցներին, որ նրանք կտրուկ քայլերի են գնացել: Մասնավորապես, Գերմանիայի Բունդեսթագի բազմաթիվ պատգամավորներ վթարի արդյունքում մահացած Սոնա Մնացականյանի դեպքով դիմել են ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին եւ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին: Կոնկրետ հարցեր են ուղղել ՀՀ Ազգային ժողովին, թե ինչպես է ստացվել, որ գործով մեղադրյալը կալանքի տակ չէ եւ այլ կոնկրետ հարցադրումներ:

Հիշեցնեք, որ ապրիլի 26-ին վարչապետի ավտոշարասյան կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահացու վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի ընտանիքի անդամներն ու փաստաբան Րաֆֆի Ասլանյանը պնդում են, որ մի շարք ապացույցներ «ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից քննիչին չեն տրամադրվել»։

«Այդ հանգամանքը մեր կողմից ընկալվում է որպես ոչնչացում»:

  • Կիսվել: