Ակտաու-Երևան չվերթով ժամանել է 17 ՀՀ և ԼՂՀ քաղաքացի
Ղազախստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ հունիսի 14-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5039 չարտերային չվերթը: Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով և Ղազախստանի, Ուզբեկստանի իշխանությունների աջակցությամբ, Ալմաթիում ՀՀ պատվավոր հյուպատոսության, Ղազախստանի Ակտաու, Շիմքենտ քաղաքների և Ուզբեկստանի հայկական համայնքային կառույցների օժանդակությամբ ևս 17 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդից տարահանված 6 քաղաքացի, ինչպես նաև 7 ՂՀ քաղաքացի մեկնեց ՀՀ:
Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տեղափոխվել են ինքնամեկուսացման վայրեր:
Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ:


