հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ախալքալաքի դատարանի աշխատողներին տարհանել են. նամակ են ստացել՝ դատարանը պայթեցնելու սպառնալիքով

Ախալքալաքի դատարանի աշխատողներին տարհանել են. նամակ են ստացել՝ դատարանը պայթեցնելու սպառնալիքով

Այսօր Ախալքալաքի շրջանային դատարանից մինչև աշխատանքային օրվա ավարտը տարհանել են աշխատողներին։ Դատարանը նամակ է ստացել, որում սպառնում են պայթեցնել դատարանների շենքերը և Վրաստանի պետական այլ շենքերը, գրում է jnews.ge-ն:

Այսօր նմանատիպ սպառնալիքներ են ստացել նաև վրացական այլ դատարաններ։ Ախալցիխեում մի քանի ժամ առաջ աշխատողներին տարհանել են: Հաղորդվել է, որ տեղեկություններ կան շենքում պայթուցիկ սարքի առկայության մասին։

Ախալքալաքի շրջանային դատարանը որոշել է աշխատանքային օրն ավարտել փոքր-ինչ՝ մոտ 30 րոպեով շուտ։ Այնուամենայնիվ, շենքում դրված կոնկրետ պայթուցիկ սարք, ինչպես հաղորդվել էր այլ դատարանների դեպքում, չի եղել:

 

  • Կիսվել: