Ախալցխայում չեն կայանալու ապրիլ 23-24-ի ավանդական միջոցառումները
Ախալցխայում չեն կայանալու ապրիլ 23-24-ի ավանդական միջոցառումները։ Տվյալ որոշումը պայմանավորված է Վրաստանում արտակարգ դրության պայմաններով, գրում է akhaltskha.net-ը:
Ապրիլի 23-ի երեկոյան Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ղողանջելու են զանգերը ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի։ Մարդիկ իրենց տներում, ինչպես նաեւ պատուհանների գոգերին կարող են վառել մոմեր:
Ապրիլի 24-ին առավոտյան եկեղեցում տեղի կունենա բարեխոսական կարգ առանց հավատացյալների մասնակցության։


