շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱԻՆ-ը հանրապետության տարբեր տարածքներից  օձերի վերաբերյալ 10 ահազանգ է ստացել

ԱԻՆ-ը հանրապետության տարբեր տարածքներից օձերի վերաբերյալ 10 ահազանգ է ստացել

Հուլիսի 28-30-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Արարատի մարզի Արտաշատ, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ քաղաքներում և Մաստարա գյուղում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 4 սահնօձ, 2 շահմար, 3 իժ, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

  • Կիսվել: