«Ահաբեկչություն ենք արել». Բագրատ Սրբազանը հեգնեց իր նկատմամբ մեղադրանքը
Բագրատ Սրբազանի տանը խուզարկությունը դեռ շարունակվում է։ Նա մի պահ դուրս եկավ պատշգամբ եւ երբ լրագրողները հեռվից խնդրեցին պարզաբանել, թե ինչ է կատարվում տան ներսում, նա հեգնանքով պատասխանեց. «Ահաբեկչություն ենք արել»։
«Կխոսենք»,–ասաց նա ու ներս մտավ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։
Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնում են, որ այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։
Քննչական կոմիտեն էլ հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: