ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ահա այն ոստիկանը ով Երևանում մինչև ատամները զինված, ավտոմատով կրակոցներ արձակած տղամարդուն վնասազերծել է

Ահա այն ոստիկանը ով Երևանում մինչև ատամները զինված, ավտոմատով կրակոցներ արձակած տղամարդուն վնասազերծել է

Երեկ՝ մարտի 26-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Երևանում տեղի ունեցած կրակոցների փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դեպքով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատակնիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ավագ քննիչ Պողոսյանի որոշմամբ ձերբակալվել է կասկածյալը:

Գ. Շամշյանի տեղեկություննհերով՝ կասկածյալը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Երևանի կենտրոն վարչական շրջանում բնակվող, 31-ամյա Էրիկ Աղախանյանն է, ում, իր կյանքը վտանգելով, վնասազերծել է Երևանի բնակիչ, 30-ամյա Պետրոս Քյուրդյանը:

Վերջինս աշխատում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՀՆ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ոստիկան, կոչումով՝ ոստիկանության ավագ: Նա այդ օրը գտնվել է ոչ ծառայության մեջ ու, երբ լսել է ինքնաձիգից արձակված կրակոցի ձայները, վտագելով իր կյանքը, հետապնդել է կրակողին, ով եղել է Ալեք Մանուկյան –Նալբանդյան փողոցների խաչմերուկում և Պ. Քյուրդյանը վերջինիս հետապնդել է մինչև Նալբանդյան 130 հասցեի մոտ, որտեղ էլ կանգնելով դեմ հանդիման մինչև ատամները զինված Է. Աղախանյանի դիմաց, կարողացել է տանել ճիշտ բանակցություն, որի արդյունքում Է. Աղախանյանը հանձնել է ավտոմատը, իսկ արդեն ժամանած ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկների հետ նրան բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին:

Դեպքի վայրի զննությամբ Այգեստան 9 փողոցի 25 հասցեի մոտ ոստիկանները, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն ու քննչական կոմիտեի քննիչները հայտնաբերել են առջևի բամպերի և ձախակողմյան անվադողի վնասումով Mercedes մակնիշի ավտոմեքենա, 8 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճներ, 1 հատ ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5.45մմ տրամաչափի 30 փամփուշտներով: Իսկ ավտոմատը եղել է իր պահունակով լիցաքավորված 7.62 տրամաչափի 11 փամփուշտներով և 1 հատ ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 29 փամփուշտներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ ձերբակալված Է. Աղախանյանին մեկ օր առաջ՝ մարտի 25-ին ոստիկանության պարեկային ծառայութան Երևանի գնդի 1-ին գումարտակի ծառայողները Գայի պողոտաիյ 16 հասցեի մոտից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման էին ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ նրա մոտ հայտնաբերվել էր պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված 0.68 գր. դեղնականաչավուն զանգված և պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված 0.53 գր. սպիտակ փոշենման զանգված: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր կամ վաղը քննչական բաժինը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Է. Աղախանյանի նկատմամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երբ մինչև ատամները զինված Է. Աղախանյանը, անկանոն կրակոցներ արձակելով անցնելիս է եղել փողոցով, անընդհատ բղավել է՝ ոստիկան եմ ման գալիս, որ խփեմ և այդ մասին քաջ իմացել է նրան վնասազերծած ոստիկանության «կարմիր բերետ» Պ. Քյուրդյանը, սակայն նա, անտեսելով իրական վտանգը, կարողացել է թե՛ հոգեբանորեն, թե՛ ճիշտ գործողությունների արդյունքում վնասազերծել նրան: ​Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 26-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Այգեստան փողոցի 9-րդ փողոցում կրակոցներ են հնչում։

  • Կիսվել: