ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Աղոթք բարձրացրեցինք առ Աստված՝ հայցելով, որպեսզի հայոց ազգը կերտի իր հզոր կյանքը խաղաղության և անվտանգության պայմաններում. Գարեգին Երկրորդ

Աղոթք բարձրացրեցինք առ Աստված՝ հայցելով, որպեսզի հայոց ազգը կերտի իր հզոր կյանքը խաղաղության և անվտանգության պայմաններում. Գարեգին Երկրորդ

«Մեր հայցն ու աղոթքն ենք առ Աստված բարձրացնում, որ Տերը մշտապես օգնական ու պահապահ լինի ազգիս հայոց, ի Հայաստան, ի Սփյուռս»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգից հետո լրագրողներին ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Վեհափառը շարունակեց. «Մենք աղոթք բարձրացրեցինք առ Աստված՝ հայցելով, որ Տերը իր շնորհը, խաղաղությունը, սերը հղի մեր ժողովրդի կյանքին, որպեսզի  հայոց ազգը սիրով, միաբան, համերաշխ և ոգով աննկուն դիմագրավի իր կյանքի բոլոր փորձությունները, մեր հայրերի լույս պատվիրաններով ու պատգամներով կերտի իր բարեշեն, առաջընթաց ու հզոր կյանքը  խաղաղության և անվտանգության պայմաններում»։

  • Կիսվել: