հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Աղբյուր Սերոբ 18 հասցեում տեղի ունեցող շինարարության հետ Սուքիասյանները կապ չունեն. խոսնակը՝ Գորգիսյանի հայտարարության մասին

Աղբյուր Սերոբ 18 հասցեում տեղի ունեցող շինարարության հետ Սուքիասյանները կապ չունեն. խոսնակը՝ Գորգիսյանի հայտարարության մասին

Աղբյուր Սերոբ 18 հասցեում տեղի ունեցող շինարարությունը կապ չունի Սուքիասյանների ընտանիքի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:

«Սիրելի լրագրողներ, հարգելի քաղաքացիներ, քիչ առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց՝ իր բառերով ասած «որոշ լուրերի» համաձայն,

Աղբյուր Սերոբ 18 հասցեում տեղի ունեցող շինարարությունը կապ ունի Սուքիասյանների ընտանիքի հետ:

Այդտեղ տեղի ունեցող շինարարության հետ կապված մի կարևոր անճշտություն կա: Կառուցապատող Է. Սուքիասյանը ոչ մի առնչություն չունի Էդուարդ Ալբերտի Սուքիասյանի հետ, Խաչատուր Սուքիասյանի եղբայրը չէ:

Պատգամավոր Գորգիսյանն ինքն իր մանդատը հարգելով պարտավոր էր և ուներ այդ հնարավորությունները՝ ճշտել, թե ով-ով է, և չշահարկեր Սուքիասյանների անունը»: 

  • Կիսվել: