երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Աղբի վերամշակման առաջարկ ենք ստացել, նոր աղբավայրի կառուցման հետ համատեղ պետք է անենք. Ավինյան

Աղբի վերամշակման առաջարկ ենք ստացել, նոր աղբավայրի կառուցման հետ համատեղ պետք է անենք. Ավինյան

Մենք ստացել ենք աղբի վերամշակման վերաբերյալ կոնկրետ առաջարկ, առաջարկում եմ եկող շաբաթ ինձ մոտ քննարկման գալ, հասկանանք համադրելիությունը այս եւ նոր աղբավայրի կառուցման ծրագրերի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ասեմ ձեզ, որ կոնկրետ այս ծրագրով առաջ ենք գնում: Մի հատ քննարկենք, հասկանանք վերամշակման հատվածը ընդհանուրի մեջ ինչ տեղ է զբաղեցնելու»,-ասաց նա:

  • Կիսվել: