Ագաթանգեղոսի փողոցում բшխվել են «Mercedes»-ն ու «Tesla»-ն
Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:20-ի սահմաններում Ագաթանգեղոսի փողոցում՝ կրկեսի դիմաց, բախվել են «Tesla» ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Բախման հետևանքով էլ «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարերի վրայով և հայտնվել «Արարատ» կինոթատրոնի տարածքում։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։


