հինգշաբթի, դեկտեմբեր 1
1 / 12 / 2022
ԱԳՆ շենքի մոտ կազմակերպվել է հավաք՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին դադարեցնելու պահանջով

ԱԳՆ շենքի մոտ կազմակերպվել է հավաք՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին դադարեցնելու պահանջով

ՀՀ ԱԳ նախարարության շենքի մոտ մի շարք քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչներ կազմակերպել են հավաք՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին դադարեցնելու պահանջով:

«Առնվազն հինգ պայմանագիր կարող եմ վկայաբերել, որոնք չեն գործում, բացառապես այն պատճառով, որ Ռուսաստանը հարկ չի համարում կատարել իր դաշնակցային պարտավորություննեը»,- իր ելույթում նշեց «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը՝ թվարկելով, թե ինչ փոխգործակցության պայմանագրեր են կնքվել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև։

Նրա դիտարկմամբ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալուն զուգահեռ անհրաժեշտ է այս պայմանագրերը գործարկելուն ուղղված քայլեր ձեռնարկել, միաժամանակ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների սկիզբ դնել այն երկրների հետ, ովքեր այս պահին ձեռք են մեկնել Հայաստանին և սպասում են պատասխանի։

  • Կիսվել: