կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանը հանդիսավոր արարողությամբ, զինված զորքով դրոշ է բարձրացրել Հակարիի կամրջի վրա

Ադրբեջանը հանդիսավոր արարողությամբ, զինված զորքով դրոշ է բարձրացրել Հակարիի կամրջի վրա

Ադրբեջանը հանդիսավոր արարողությամբ, զինված զորքով դրոշ է բարձրացրել Հակարիի կամրջի վրա:
 
«Սահմանային անցակետը պատրաստ է», - սահմանապահ զորքերի գնդապետը զեկուցում է իր գլխավոր գերագույն հրամանատարին՝ Իլհամ Ալիևին:
 
Այժմ դեպի Արցախ տանող ճանապարհին՝ Հակարի կամրջի վրա ադրբեջանական այս անցակետն է, հետո էլ ադրբեջանցի ակտիվիստների անցակետը՝ Շուշի-Քարինտակ խաչմերուկում:
 

Նշենք, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայման ու կրկնակի շրջափակման պատճառով Արցախի Շուշիի շրջանի Լիսագոր, Եղծահող, Մեծ Շեն և Հին Շեն համայնքները հումանիտար աղետի առջև են կանգնել:

Լաչինի միջանցքի մուտքի մոտ Հակարիի կամրջին ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան: 

  • Կիսվել: