կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Ադրբեջանի տարածքով կրկին պարարտանյութ է ուղարկվում Հայաստան

Ադրբեջանի տարածքով կրկին պարարտանյութ է ուղարկվում Հայաստան

 Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ռուսական պարարտանյութով բեռնված 8 վագոն, հայտնում է «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն:
 
Ապրիլի 30-ին Ադրբեջանի տարածքով արդեն Հայաստան էր ուղարկվել ռուսական հացահատիկով և պարարտանյութով բեռնված յոթ վագոններից բաղկացած բեռնատար գնացք:
 
Տարանցմանը զուգահեռ շարունակվում է նաև Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
 
Այսօրվա դրությամբ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 8 500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 բենզին և 2 955 տոննա ԱԻ-95 բենզին:

  • Կիսվել: