երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Աչաջրեցի նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները որդու հիշատակին եկեղեցի են կառուցել

Աչաջրեցի նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները որդու հիշատակին եկեղեցի են կառուցել

Աչաջրեցի նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները որդու հիշատակին եկեղեցի են կառուցել Աչաջրի սրտում։ Հայտնում են Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում:

Այսօր՝ Կանաչ Կիրակիին, եկեղեցու բակում ծառատունկ էր կազմակերպվել։ Անվանական ծառեր տնկվեցին եկեղեցու շուրջը։

Եկեղեցին կենսական նշանակություն ունի Աչաջուր համայնքի համար, քանի որ գյուղի ներսում գործող եկեղեցի չկա։

Հերոս Շիրակի երազանքն էր եղել՝ եկեղեցի ունենալ գյուղում։ Երազանքն իրագործեցին ծնողներն՝ իրենց միջոցներով։ 

Եկեղեցու օծումը տեղի կունենա հունիսի 6-ին՝ Շիրակի ծննդյան օրը։

  • Կիսվել: