երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենին պաշտոնից հեռացրել են․ Ծնողները դժգոհում են

Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենին պաշտոնից հեռացրել են․ Ծնողները դժգոհում են

Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ծնողները, դժգոհ լինելով դպրոցի տնօրերին աշխատանքից հեռոացնելու փաստից,  բաց նամակով դիմում են Նիկոլ Փաշինյանին, Արայիկ Հարությունյանին և Ռոմանոս Պետրոսյանին.

Հարգելի պարոն Փաշինյան, պարոն Հարությունյան, պարոն Պետրոսյան,

Ձեզ ենք դիմում Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ծնողների կողմից:

Մենք ծայրահեղ ցավ և հիասթափություն ապրեցինք, իմանալով, որ մեր տնօրեն Ս. Հովհաննիսյանին իր պաշտոնից հեռացրել են:

Հատկապես անարդար և անհիմն ենք համարում այն, որ դա իրականացվել է արտակարգ դրության պայմաններում:

 

Սույն նամակով դիմում ենք Ձեզ հորդորով և խնդրանքով չեղյալ համարել այդ որոշումը, քանի որ, բազմաթիվ տարիների փորձի վրա հիմնվելով, պնդում ենք, որ նա լիովին համապատասխանում է լավագույն տնօրենի բնութագրին`

1.Մեր տնօրենի շնորհիվ երկար տարիներ մեր դպրոցում ապահովվում են`

Կրթության բարձր ստանդարտներ և բարձր որակ;

Կարգապահություն և խստապահանջություն;

Ուշադիր և անհատական մոտեցում ուսուցիչների կողմից կրթական պրոցեսսի բոլոր փուլերում;

 

գերազանց պայմաններ` կատարյալ մաքրություն և սնունդ, բավականաչափ ջեռուցում;

2 Արտակարգ դրության դժվարին պայմաններում դպրոցի աշխատանքը մեծ հաջողությամբ կազմակերպվում է հեռավար տարբերակով:

3. Նրա շնորհիվ դպրոցը լավագույնն է ոչ միայն Աբովյան քաղաքում, այլ Կոտայքի մարզում և լավագույններից մեկն է հանրապետության մասշտաբով;

4. Նրա շնորհիվ դպրոցում գրեթե կատարյալ կարգապահություն է տիրում: Որպես ծնող մենք վստահ և հանգիստ ենք, որ մեր երեխաները ապահով և կայուն մթնոլորտում են ստանում իրենց կրթությունը:

 
 

5. Դպրոցը գերազանց արդյունքներ է դրսևորում քաղաքային, մարզային և հանրապետական օլիմպիադաներին:

6.Ձմռան նույնիսկ ամենացուրտ օրերին դասասենյակներում շատ տաք է, այդպիսով երեխաների կրթությունը իրականացվում է հարմարավետ պայմաններում;

7.Դպրոցում ստեղծվում են բոլոր անհրաժեշտ և լավագույն պայմանները երեխաների բազմակողմանի, խորը և լիարժեք կրթության համար` գործում են բազմաթիվ սպորտային խմբակներ, երեխաները ապահովված են լոգոպեդի և հոգեբանի օգնությամբ:

 

Այս տարիների ընթացքում տնօրենը ստացել է բազում պատվոգրեր և շնորհակալագրեր:

2007թ-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության երիտասարդական բաժնի կողմից արժանացել է շնորհակալագրի՝ <<Մարդկային արժեքների խթանում >> ծրագրին աջակցելու համար:

2010թ-ին ճանաչվել է Կոտայքի մարզի լավագույն տնօրեն:

2011թ-ին Կոտայքի մարզպետի կողմից արժանացել է պատվոգրի՝ 2010-2011 ուսումնական տարվա ընթացքում աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու ,նշանակալի հաջողություններ ու ձեռքբերումներ ունենալու համար:

 

2011թ-ին ԿՀԽ նախագահի կողմից ստացել է պատվոգիր՝ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար:

Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան աբեղա Նավասարդյանի կողմից արժանացել է << Գիր>> գնահատանքի:

2012թ-ին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբահամյանի կողմից արժանացել է պատվոգրի ՝ Հայաստանի դպրոցներում անցկացված <<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնի կազմակերպման աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար:

ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ստացել է պատվոգիր՝«Կրթության ոլորտում ունեցած ավանդի համար և ՀՀ ուսուցչի օրվա կապակցությամբ»:

ԿԳ և ՊՆ նախարարությունների կողմից համատեղ պարգևատրվել է Վազգեն Սարգսյան մեդալով:

2015 թվականին հոկտեմբերի 13-ից մինչև նոյեմբերի 13 մասնակցել է տնօրենների վերապատրաստման սեմինարների՝ ՉԺՀ-ի Ջեյջանգի համալսարանում։

2017 թվականի նոյեմբերին պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով» ՝ «Կրթության և գիտության ոլորտում մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ներդրած մեծագույն ավանդի համար և Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ»։

 

‼️ Խնդրում ենք վերանայել այդ որոշումը, քանի որ այն համարում ենք անհիմն»,- ասված է նրանց տարածած հայտարարության մեջ։

  • Կիսվել: