երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԱԱԾ ներկայացուցիչներն այցելել են Երևանում բուժվող զինծառայողներին (լուսանկարներ)

ԱԱԾ ներկայացուցիչներն այցելել են Երևանում բուժվող զինծառայողներին (լուսանկարներ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Մ. Համբարձումյանը, տնօրենի տեղակալ Ա. Հակոբյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, այցելել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի այն վիրավոր զինծառայողներին, ովքեր բուժում են ստանում Երևանի տարբեր առողջապահական հաստատություններում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից:

 

Մ. Համբարձումյանը և նրան ուղեկցող անձինք զրուցել են հերոս սահմանապահների և նրանց ծնողների հետ, մաղթել շուտափույթ ապաքինում, ոգու ամրություն՝ ընդգծելով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մշտապես լինելու է վերջիններիս ընտանիքների կողքին:

Առողջապահական հիմնարկների պատասխանատուները ներկայացրել են սահմանապահների բուժման ընթացքը և այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող քայլերն ու անելիքները:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Մ. Համբարձումյանը քաջարի սահմանապահներին փոխանցել է համակարգի ջերմ բարեմաղթանքները, ցուցաբերել որոշակի ֆինանսական աջակցություն և փաստել, որ նրանց անունը ևս ամրագրվելու է ՀՀ ԱԱԾ այն աշխատակիցների անունների շարքում, ովքեր հայրենիքի պաշտպանության վեհ գործում ունեցել են իրենց նվիրական մասնակցությունը:

  • Կիսվել: