կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱԱՏՄ-ն հետ է կանչել «Սոլկոսերիլ» դեղի որոշ սերիաներ

ԱԱՏՄ-ն հետ է կանչել «Սոլկոսերիլ» դեղի որոշ սերիաներ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հետ է կանչել «Սոլկոսերիլ» դեղի որոշ սերիաներ: Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ հետկանչի նպատակով ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի կողմից տրվել է կարգադրագիր՝ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ 2020 թ․ նոյեմբերի 6-ի փորձագիտական եզրակացությունը։

«Վերջինիս համաձայն՝ ՊԱԳ համապատասխանության դիտարկման ժամանակ հայտնաբերվել են ՊԱԳ պահանջների խախտումներ և ներարկման համար նախատեսված լուծույթների ստերիլության երաշխիքները բացակայում են այս դեղերի մասով՝  Սոլկոսերիլ արյունատրամալուծիչ հորթի արյունից սպիտակուցազերծ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 42,5մգ/մլ; (25/5×5/) ամպուլներ 2մլ Շվեյցարիա Լեգասի Ֆարմասյուտիկալս Սուիտզերլանդ ԳմբՀ, Ռուհրբերգշտրասե 21, 4127 Բրիսֆելդեն, ՄԵԴԱ Ֆարմասյուտիկալս Սուիտզերլանդ ԳմբՀ, Հեգնաուշտրասե 60, 8602 Վանգեն-Բրուտիսելեն (Շվեյցարիա), ինչպես նաև Սոլկոսերիլ արյունատրամալուծիչ հորթի արյունից սպիտակուցազերծ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 42,5մգ/մլ; (5) ամպուլներ 5մլ Շվեյցարիա Լեգասի Ֆարմասյուտիկալս Սուիտզերլանդ ԳմբՀ, Ռուհրբերգշտրասե 21, 4127 Բրիսֆելդեն, ՄԵԴԱ Ֆարմասյուտիկալս Սուիտզերլանդ ԳմբՀ, Հեգնաուշտրասե 60, 8602 Վանգեն-Բրուտիսելեն (Շվեյցարիա)»,-ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի կողմից տրվել է կարգադրագիր դեղը ներմուծող «Ալֆա-ֆարմ իմպորտ» ՓԲԸ-ին՝ ի դեմս տնօրենի, 3-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ապահովելով ՀՀ-ում հետևյալ դեղերի շրջանառության դադարեցումը և հետկանչը՝ «Սոլկոսերիլ արյունատրամալուծիչ հորթի արյունից սպիտակուցազերծ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 42,5մգ/մլ; (25/5×5/) ամպուլներ 2մլ․, սերիա՝ 111178, պիտ․ ժամկետ՝ 30․04․2022թ., «Սոլկոսերիլ արյունատրամալուծիչ հորթի արյունից սպիտակուցազերծ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 42,5մգ/մլ; (5) ամպուլներ 5մլ»՝ սերիա՝ 110621, պիտ․ ժամկետ՝ 31․12․2021թ., սերիա՝ 112172, պիտ․ ժամկետ՝ 31․05․2022թ., սերիա՝ 113336, պիտ․ ժամկետ՝ 31․10․2023թ.։

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել է կարգադրագիր հետկանչի ավարտից հետո դեղի ոչնչացումն իրականացնել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 26-րդ հոդվածով և ՀՀ ԱՆ 2013 թ․ փետրվարի 1-ի «Դեղատներում կամ դեղատնային կրպակներում բժշկական թափոնների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 05-Ն հրամանով սահմանված կարգով, ինչպես նաև իրականացված միջոցառումների մասին 3 օրը մեկ անգամ ներկայացնել հաշվետվություն տեսչական մարմին:

  • Կիսվել: