հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
6 մլն դրամ է հատկացվել 6 և ավելի երեխա ունեցող և «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված 10 շահառուի

6 մլն դրամ է հատկացվել 6 և ավելի երեխա ունեցող և «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված 10 շահառուի

Գործադիրը ևս մի քանի որոշում է ընդունել «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և ՀՀ կառավարության 2021 թ. դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ճանապարհների վերականգնման աշխատանքների անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 597,431.6 հազ. ՀՀ դրամ գումար է հատկացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: 

6 մլն դրամ է հատկացվել 6 և ավելի երեխա ունեցող և «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված 10 շահառուի՝ 2022 թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների պատվովճարը վճարելու նպատակով:

«Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման մասով նախատեսված 118,163.2 հազ. ՀՀ դրամ գումարից 48,800.0 ՀՀ դրամ գումարը հատկացվել է Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ենթակա տարածքների համար գույքագրման փաստաղթերի մշակման և ձեռքբերման աշխատանքներին։

  • Կիսվել: