կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
«5165»-ը «կարմիր ժապավենների» ակցիա է իրականացրել Երևանի կենտրոնում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը

«5165»-ը «կարմիր ժապավենների» ակցիա է իրականացրել Երևանի կենտրոնում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը

«5165»-ը «կարմիր ժապավենների» ակցիա է իրականացրել Երևանի կենտրոնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք կարմիր ժապավեններ կապելով իրենց թևերին շրջեցին Երևանի կենտրոնում՝ արտահայտելով իրենց դիրքորոշումը և անհամաձայնությունը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության և երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ շարժումը գնացել էր Ազատության հրապարակ՝ հայտարարելով, որ «5165» կուսակցությունը ժամանակավորապես  դադարեցնում է իր գործունեությունը, համախմբվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելու,  Արցախը փրկելու և Հայաստանը այս ճգնաժամից փրկելու գաղափարի շուրջ։
 

  • Կիսվել: