ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«5-րդ ալիքը» պարզաբանում է տարածել տեսանյութի վերաբերյալ, որտեղ երևում է, որ օպերատորը պատի մեջ հեղույս է ամրացնում

«5-րդ ալիքը» պարզաբանում է տարածել տեսանյութի վերաբերյալ, որտեղ երևում է, որ օպերատորը պատի մեջ հեղույս է ամրացնում

Այսօր Araratnews.am կայքը տեսանյութ էր տարածել՝ նշելով, որ դրանում երևում է, թե ինչպես է «5-րդ ալիքի» լրագրողը հեղույսը դնում պատի մեջ, ապա տեսանկարահանում՝ մեղադրելով, թե պատերը վնասել են։

«5-րդ ալիքը» պարզաբանել է տեղի ունեցածն ու նշել, որ տարածված տեսանյութը մոնտաժված է։

«Տեսանյութից հեռացված է սկիզբը, որում երևում է, թե ինչպես է օպերատորը պատի միջից հանել հեղույսը, հետո տեղը դրել։ Օպերատորի խոսքով՝ ջարդված պատը նկարելիս ինքը նկատել է զարդաքանդակի մեջ մխրճված հեղույսը, և, որպես սրտացավ քաղաքացի, բնազդաբար հանել է այն, հետո, որպեսզի ցույց տա իր տեսածը, հեղույսը վերադարձրել է նույն տեղը, նկարահանել ու նորից հանել»,-պարզաբանել են հեռուստաընկերությունից։

 

 

  • Կիսվել: