ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թմրանյութի շրջանառության կասկածանքով  4 քննիչ է ձերբակալվել

Թմրանյութի շրջանառության կասկածանքով 4 քննիչ է ձերբակալվել

Երեւանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի 4 քննիչ է ձերբակալվել: Այս մասին  հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցների ապօրինի շրջանառություն) եւ  441-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունները չարաշահելը, անցնելը»,- նշեց Աբրահամյանը։

Աբրահամյանն այլ մանրամասներ չի հայտնել՝ հավելելով, որ նախաքննությունն իրականացնում է ԱԱԾ-ն։

Նշենք, որ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝  ԱԱԾ-ն երեկ գիշեր ներխուժել էր ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին։  Ըստ լրատվամիջոցների՝ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություններ էր ունեցել, որ Արաբկիրի բաժնի քննիչները քրեական վարույթների շրջանակներում հայտնաբերված թմրանյութերն իրացնելու գործընթաց են իրականացրել կամ, այսպես ասած, վաճառք են կազմակերպել։

  • Կիսվել: