ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
4-ամյա երեխայի վնասվածքը խաղի ժամանակ ընկնելու հետևանք չէր. Վրաերթ էր եղել

4-ամյա երեխայի վնասվածքը խաղի ժամանակ ընկնելու հետևանք չէր. Վրաերթ էր եղել

Օգոստոսի 6-ին, ժամը 10.05-ին, հիվանդանոց տեղափոխված 4-ամյա տղայի ծնողները հայտնել են, որ նա վնասվածքը ստացել է խաղալիս ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 09.30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում երեխային վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-21099»-ի վարորդը, որը հրավիրվել է բաժին և կատարվածի վերաբերյալ տվել բացատրություն: Կատարվում է քննություն:

  • Կիսվել: