350 մլն դրամ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի համար. Մրցույթը հաղթել է Մհեր Սեդրակյանի որդու ընկերությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 19–ի նիստում որոշում կայացրեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 350 մլն դրամ հատկացնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ–ին։
Հիմնավորման մեջ նշվում է. «2026–ի մայիսին Երևանում նախատեսվում է անցկացնել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, այս նպատակով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն իրականացրել է առկա շինությունների և ենթակառուցվածքների խնդիրների գույքագրում։ Ըստ այդմ, աշխատանքների նախագծանախահաշվային արժեքը կազմել է 738 մլն 917 հազար դրամ։
Նախագծանախահաշվային փաստաթղթերի հիմքով մրցույթի հաղթող է ճանաչվել «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ն՝ ներկայացնելով 573 մլն 423 հազար դրամ գնային առաջարկ։


