շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
3 տարում ՀՀ 2200 քաղաքացի կեցության թույլտվություն է ստացել Վրաստանում

3 տարում ՀՀ 2200 քաղաքացի կեցության թույլտվություն է ստացել Վրաստանում

2015-2018 թթ. ընթացքում Հայաստանի ավելի քան 2200 քաղաքացի կեցության թույլտվություն է ստացել հարևան Վրաստանում: Այս մասին նշված է Վրաստանի 2019 թվականի միգրացիոն պրոֆիլում:

Վրաստանում մշտական կեցության թույլտվություն ստացած արտասահմանցիների շրջանում Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցնում:

Առաջին տեղում Ռուսաստանն է: Նշված ժամանակահատվածում գրեթե 9 հազար ռուսաստանցի է տեղափոխվել Վրաստան ապրելու: Նրանց հաջորդում է Ադրբեջանը. այս երկրի ավելի քան 3 հազար քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բնակության:

  • Կիսվել: