չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 26-28-ին, 30-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
 
Օդի ջերմաստիճանը մարտի 26-ի ցերեկը ողջ հանրապետությունում կբարձրանա 3-5 աստիճանով։
 
Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2026
Երևան քաղաքում ևս մարտի 26-28-ին, 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 26-ին և 30-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ: Մարտի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 14-16 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +10...+12 աստիճան։

  • Կիսվել: