կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
28-ամյա երիտասարդը մաքսանենգ ճանապարհով ՀՀ է բերել հաշիշ՝ սոցցանցերի միջոցով վաճառելու համար (տեսանյութ)

28-ամյա երիտասարդը մաքսանենգ ճանապարհով ՀՀ է բերել հաշիշ՝ սոցցանցերի միջոցով վաճառելու համար (տեսանյութ)

Հունվարի 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ են ստացել, որոնց հիման վրա, բաժնի անչափահասների գործերով ծառայողների հետ, Պարույր Սևակի փողոցում հայտնաբերել ու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի երկու բնակչի` 28 և 30 տարեկան։ Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ 30-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված յուրահատուկ հոտով թմրամիջոցի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 43 գրամից ավելի քաշով, որոնք ուղարկվել են փորձաքննության։

28-ամյա երիտասարդը բերման ենթարկվելիս նետել էր մոտի թմրամիջոցի նմանվող զանգվածները։ Տարածքի զննությամբ հայտնաբերվել է ընդհանուր 23 գրամից ավելի քաշով 15 փաթեթ, որոնց մեջ, ըստ բերման ենթարկվածի՝ հաշիշ է։ Դրանք ևս առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։

Ըստ քննությանը հայտնի տվյալների՝ զանգվածները մաքսանենգ ճանապարհով Հայաստան է բերել 28-ամյա երիտասարդը՝ սոցցանցերի միջոցով դրանք վաճառելու նպատակով։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

  • Կիսվել: