չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
28-ամյա երիտասարդը գոմերից գառ ու ոչխար է գողացել. անասնագողության դեպքեր են բացահայտվել

28-ամյա երիտասարդը գոմերից գառ ու ոչխար է գողացել. անասնագողության դեպքեր են բացահայտվել

Նախկինում կատարաված հանցագործությունների բացահայտումը ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում է։ Այդպիսի երկու դեպք բացահայտել են Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողները։
 
Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ ոստիկանությունը:
 
Ապրիլի 1-ին Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Քարաբերդ գյուղի բնակիչը հայտնել էր, որ գոմից երեք ոչխար են գողացել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ գոմի դուռը բացելու միջոցով գողացել են 3 գլուխ ոչխար՝ տուժողին պատճառելով 210 հազար դրամի վնաս:
 
Քարաբերդում գողության մի դեպք էլ արձանագրվել էր մայիսի 6-ին։ 63-ամյա կինը հայտնել էր, որ գոմից գողացել են 2 գառ:
 
Երկու դեպքով կազմված փաստաթղթերը ներկայացվել էին նախաքննական մարմին։ Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունները կատարել է Քարաբերդի բնակիչ 28-ամյա երիտասարդը։
 
Նա հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

  • Կիսվել: