հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
26-ամյա երիտասարդը թոշակառուին գցել է բազմոցին, հափշտակել նրա ոսկյա շղթան ու հեռացել

26-ամյա երիտասարդը թոշակառուին գցել է բազմոցին, հափշտակել նրա ոսկյա շղթան ու հեռացել

26-ամյա երիտասարդը թոշակառուին գցել է բազմոցին, հափշտակել նրա ոսկյա շղթան ու հեռացել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Հուլիսի 29-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ օրեր առաջ ոմն Նարեկ մտել է Սեւան քաղաքի 77-ամյա բնակչի տուն եւ նրա պարանոցից հափշտակել ոսկյա շղթան: Քաղաքացին հայտնել էր նաեւ, որ տուժողը վախենում է դիմել ոստիկանություն, քանի որ անհանգստանում է որդու համար:

Ոստիկանության Սեւանի բաժնի օպերատիվ խմբին տուժողը հաղորդում է տվել, որ հուլիսի 17-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ոմն Նարեկ, ով մոտ մեկ տարի առաջ իրենից գնել էր բջջային հեռախոս, ներկայանալով որպես Կարեն, թակել է իր բնակարանի դուռը, ապա ներս մտնելով՝ իրեն հրել գցել է բազմոցին եւ քաշել-պոկելով՝ պարանոցից հափշտակել է ոսկյա շղթան ու հեռացել:

Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Հուլիսի 29-ին Սեւան քաղաքի բնակիչ 26-ամյա երիտասարդը Նաիրյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

  • Կիսվել: